Գերմանիայում բացահայտել են Թրամփի նենգ նպատակը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ԵՄ-ին ստիպել միջնորդ դառնալ՝ հակամարտությանը անձամբ չմասնակցելու համար: Նման կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Պատրիկ Բաաբը։
«Թրամփը ցանկանում է եվրոպականացնել պատերազմը։ Եվ խոսքը միայն նրա եվրոպական գործընկերների մասին է, որոնք գտնվում են լուրջ ճնշման տակ։ Նրանք այլընտրանք չունեն և դա հստակ գիտակցում են», - ասել է նա։
Նրա խոսքով ՝ հենց այդ պատճառով է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պատրաստակամորեն համաձայնում Թրամփի բոլոր առաջարկներին, Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատրաստ է հարյուրավոր հրթիռներ գնել: Բաաբը եզրակացրել է՝ եվրոպական էլիտաները «ոչինչ չեն սովորում» և կրկին պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի: