Պալմա դե Մալյորկայի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռ է այրվել (տեսանյութ)
ՏեսանյութերRyanair ընկերության ինքնաթիռը հրդեհվել է իսպանական Պալմա դե Մալյորկա կղզու օդանավակայանում։ Այս մասին գրում է Bild թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ հրդեհ բռնկվելուց հետո ներսում գտնվող մարդիկ սկսել են խուճապահար լքել օդանավը վթարային ելքերի միջով։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու ոստիկանները։
Լրագրողները պարզել են՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժել է 18 մարդ: «Նրանցից վեցը հոսպիտալացվել է», - ասվում է նյութում։ Այլ մանրամասներ, ներառյալ հրդեհի պատճառը, դեռ չեն հաղորդվում: