Գիշերը ՌԴ երկնքում 120 ԱԹՍ է խոցվել․ օդանավակայաններում թռիչքներ են հետաձգվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱնցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ինքնաթիռային տիպի 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ԱԹՍ–ների հարձակումների պատճառով օդանավակայաններում որոշ թռիչքներ հետաձգվել են։
Օրինակ՝ Շերեմետևոյում անօդաչու թռչող սարքերի վտանգի պատճառով չեղարկվել է 174 չվերթ, ևս 47-ը հետաձգվել է, ինչը հանգեցրել է օդանավակայանի շենքում մարդկանց կուտակման։
Կալուգայի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները մտցվել են հուլիսի 5-ին և վերացվել են միայն հաջորդ առավոտյան։
Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» օդանավակայանում արդեն 24 ժամ է գործում «Գորգ» ռեժիմը։ Ուղևորները գիշերել են սպասասրահի հատակին։ Այնտեղ չեղարկվել է առնվազն 12 չվերթ։
Պուլկովոյում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել անօդաչու թռչող սարքերի վտանգի պատճառով։