30 տարվա մեջ առաջին անգամ Օպերայի շենքն ամբողջությամբ լվացվել է (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի սրտում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ լվացվում է՝ ամբողջությամբ։ Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է նաեւ, որ շենքը շուտով կունենա նաև նոր գեղարվեստական լուսավորություն, որը ոչ միայն տեխնիկապես ժամանակակից է, այլև ճաշակով ընդգծում է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական վարպետությունը՝ բացահայտելով նրա ստեղծած հրաշքը գիշերային Երևանում: