Արևմուտքը ձգտում է Բաքվի և Երևանի միջև հաշտեցման գործընթացը տեղափոխել իր սեփական հուն․ Զախարովա (տեսանյութ)
ՏեսանյութերԱրևմուտքը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը փորձում է օգտագործել սեփական շահերի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։
«Այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կառուցողական և փոխընդունելի որոշումների են ձգտում տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ, արևմտյան խաղացողները միջամտում են այդ գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը», - ասլել է նա:
«Արևմուտքի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում անվտանգության անհավասարակշռության, տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքի խաթարման, Ավելին Ռուսաստանում համոզված են, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներից դուրս առաջարկներ Վաշինգտոնը չի կարող անել», - հայտարարել Է Զախարովան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)