Ինչ է կատարվում «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակների տներում․ նոր մանրամասներ
Հասարակություն
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, ArmeniaSputnik–ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակների տներում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնել է․ «Տղաների նկատմամբ սեզոնային քրեական հետապնդումներ են իրականացվում նախորդ քրեական հետապնդման հետապնդումից հետո, երբ որ տղաները երկու ամիս խուլիգանության հոդվածով անցկացրեցին բանտում»»։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հեղինակած «Իմնեմնիմի» փոդքասթին օրեր առաջ հյուրընկալվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)