Արտառոց դեպք՝ Վայոց ձորի մարզում
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին է դիմել Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Արա Հ․-ն և հայտնել, որ 2025թ․-ի օգոստոս ամսից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Զառիթափ բնակավայրի «Նոր գերեզմաններում» գտնվող հանգուցյալ հոր՝ Յուրիկ Հ․-ի գերեզմանաքարի դիմանկարի աչքերի հատվածը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հակոբյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի փաստով ոստիկանության Վայք բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արա Հ․-ն աշխատում է «ՌԵՆԿՈԱՐՄՍՓԵՅԹ» շինարարական կազմակերպությունում՝ որպես ջրմուղագործ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)