Պրիգոժինը պատմել է Վալերիայի արձագանքը «Գրեմմի»-ից մերժմանը
Հասարակություն
Երգչուհի Վալերիան չի տխրել «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակում չհայտնվելու պատճառով։ Նրա պրոդյուսեր ու ամուսին Իոսիֆ Պրիգոժինը «Общественная служба новостей»-ին ասել է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները համարել են՝ երգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։
Պրիգոժինը նշել է, որ իրենց համար մրցանակը չէ կյանքի նպատակը, այլ հաճելի փորձ, և ժամանակ կա՝ հաջորդ տարի կրկին ուժերը փորձելու համար։ Նրա խոսքով՝ Վալերիան վաղուց է ապացուցել իր տաղանդն ու պահանջվածությունը։
Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ում Վալերիային չգնահատեին, նրա բեններները Թայմս Սքվեր չէին հայտնվի։ Ավելի վաղ Պրիգոժինը կտրուկ մեկնաբանել էր երգչուհու հաջողությանը կասկածողներին՝ կոչ անելով «կծել սեփական արմունկները»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին