Քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը
Հասարակություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում անցկացվող CII Partnership Summit 2025-ի պաշտոնական ընդունելության շրջանակում զրուցել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Կինջարապու Ռամ Մոհան Նայդուի հետ։Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։
«Հաղորդակցության ամրապնդումը կարևոր քայլ է մեր տնտեսական համագործակցության և մարդկանց միջև շփումների ընդլայնման ուղղությամբ», ֊ նշել է Գևորգ Պապոյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն