Ընտրողների ուղղորդում, կասկածելի կուտակումներ․ այս ամենը ձեզ չի փրկելու․ Սամվել Հակոբյան
Հասարակություն
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․
«Ընտրողների ուղղորդում, կասկածելի կուտակումներ, տարբեր հասցեներով գրանցված անհայտ մարդիկ, որոնց իրական բնակիչները նույնիսկ չեն ճանաչում։
Ամբողջ համայնքը ձեր թեկնածուի ապօրինի պաստառներով եք ծածկել, ձեր կուսակցության լոգոյով պղծել եք հոգևոր մայրաքաղաքի փողոցները: Բայց այս ամենը ձեզ չի փրկելու...
Մանր ժուլիկություններով զբաղվող մանրահոգիներ, որքան էլ փորձեք, ժողովրդի կամքը «հասցեներով», պաստառներով ու մութ սխեմաներով փոխել պարզապես չի ստացվելու... Մի քանի ժամից կհասկանաք, թե վաղարշապատցին ձեր մասին ինչ կարծիքի է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)