45 նոր տրոլեյբուսները կհասնեն Երևան
Հասարակություն
2026 թվականի առաջին կիսամյակում 45 նոր տրոլեյբուսները կհասնեն Երևան։
Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք:
Դրանք կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում»,- ասաց Ավինյանը:
Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։
Նրա խոսքով՝ այդ ավտոբուսները պետք է ձեռք բերեն մեկ խմբաքանակով։ Ըստ քաղաքապետի՝ մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)