Նոր Երզնկայում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեություն
Հասարակություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Բրադերս» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, Նոր Երզնկա բնակավայր): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- արտադրամասի մուտքային հատվածի պատի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղի մի հատվածը եղել է ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)