Մակունցի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է․ պարզաբանում
Հասարակություն
Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:
Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)