Վթար է․ նոյեմբերի 21-ին գազ չի լինելու
Հասարակություն
Վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված գազամատակարարման դադարեցում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում՝ նոյեմբերի - 21-ին
Կարմիր Կամուրջ-Ալավերդի DN700 մայրուղային գազատարի 35 կմ-ում հայտնաբերված վնասված խողովակի նորոգման, վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ նոյեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ախթալա քաղաքի, Քարկոփ, Ճոճկան, Փոքր Այրում, Մեծ Այրում, Նեղոց բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)