Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
ՀասարակությունՖեյսբուքի օգտատեր, ArmLand էքստրիմ տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել Հրազդանի կիրճից, որից երևում է, թե ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ իրականացնում և գրել է .«Քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները»։
Euromedia24-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան, որտեղից Լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը հայտնեց.
«Կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահետ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)