Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շիրակի – Արարատյան փողոցների խաչմերուկում
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով:
Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակի - Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)