Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին 

Աստանայում մեկնարկած ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը նախագահում է Հայաստանը

Հասարակություն

Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը՝ ՀՀ նախագահությամբ։ նիստը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ խորհրդի նիստում ներկայացվել են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական համագործակցության 2021–2030 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը, ինչպես նաև 2025–2026 թթ. միջոցառումների արդյունքները:

ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը կարևորում է կարիքները և ներուժը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով՝  ներկայացնելով  ՀՀ երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները․

«Առաջին անգամ ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որով պետությունը ստանձնել է պարտավորություն՝ ստեղծելու պայմաններ երիտասարդության ներուժի բազմակողմանի զարգացման, որոշումների ընդունման գործընթացներում նրանց մասնակցության ապահովման նպատակով, ինչպես նաև ձևավորելու միջավայր, որն ուղղված է երիտասարդների կարիքների և հետաքրքրությունների բավարարմանը՝ կարևորելով հատկապես մարզաբնակ երիտասարդների ներգրավումը։ Պետական քաղաքականությունը նպատակ ունի ձևավորել ստեղծարար, նախաձեռնող, հմուտ և մրցունակ երիտասարդություն, ինչպես նաև ընդլայնել երիտասարդների հնարավորությունները՝ իրենց իսկ երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Պետք է շեշտել, որ օրենքի մշակման գործընթացն իրականացվել է լայն հասարակական քննարկումների ձևաչափով՝ ապահովելով ժողովրդավարական ընթացակարգերը։ Սա օրենք է, որը ստեղծվել է ոչ միայն երիտասարդների համար և նրանց հետ, այլև հենց երիտասարդների կողմից»։

Երիտասարդական աշխատողներ ՏԻՄ-երում և երիտասարդական կենտրոններ համայնքներում

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքը սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության ուղղությունները և մի շարք իրավական կարգավորումներ, ըստ որոնց՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է երիտասարդական աշխատողներ ունենան: «Հայաստանի բոլոր համայնքներում պետք է ստեղծվեն երիտասարդական կենտրոններ, որոնք ուղղված են երիտասարդների կարիքների բացահայտմանը, նրանց ներուժի զարգացմանը, հետաքրքրությունների և նախընտրությունների իրացմանը, մասնակցության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ինտելեկտուալ և բովանդակային ազատ ժամանցի ապահովմանը։ Այդ երիտասարդական միջավայրերը ստեղծվում են պետության, համայնքների և քաղհասարակության ջանքերով»,- ասել է նախարարի տեղակալը՝ անդրադառնալով ընձեռված նոր հնարավորություններին:

Երիտասարդական աշխատանքի մասնագիտական կարևորության մասին

Նա առանձնակի ընդգծել է նաև երիտասարդական աշխատանքի՝ որպես առանձին մասնագիտական ոլորտի ճանաչման կարևորությունը, հետևապես այս ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը։

Արթուր Մարտիրոսյանը հավելել է՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը կարգավորում է նաև պետության և քաղաքացիական հասարակության՝ միավորված խորհրդատվական ձայնի ներկայացվածության հարցը միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Եվրոպական երիտասարդական ֆորումում։

Կապանը ճանաչվել է  «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»

ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը քննարկել և հաստատել է 2026 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ճանաչելու հարցը:

Գալիք տարի ԵՊՀ երիտասարդական խորհրդի նիստը տեղի կունենա Կապանում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Կապանում նախատեսվող միջոցառումների նախնական ծրագիրը։Խորհուրդը ընդունել է որոշումներ կամավորության խթանման, մեդիագրագիտության և կիբերանվտանգության զարգացման և տարածման, ԱՊՀ երկրներում կազմակերպվող երիտասարդական միջոցառումներին անդամ երկրների երիտասարդների մասնակցության և այլնի վերաբերյալ։ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստան, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:

Խորհրդի նիստի շրջանակում ամփոփվել է նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում հաղթած երեք լավագույն գաղափարների հեղինակները։ Հայաստանը ներկայացնող  երկու մասնակիցների ներկայացրած գաղափարներն արժանացել են մրցանակի։  «Wonder Kid STEAM» ակադեմիայի ռոբոտաշինության և անգլերենի մարզիչ Ռոզա Ծերունյանի  նախագիծը հաղթող է ճանաչվել կրթության, իսկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անի Հարությունյանի նախագիծը՝ առողջապահության անվանակարգում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը նախագահել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջել և ծանոթացել է «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթի տաղավարներում ներկայացված նախագծերին, այդ թվում՝ ՀՀ ներկայացուցիչների գաղափարներին։Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ մասնավորապես նշելով, որ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային ծրագրի նպատակն է բացահայտել և խթանել ԱՊՀ մասնակից երկրների սոցիալ–տնտեսական զարգացման համար գործնական արժեք և կարևորություն ունեցող նորարար գաղափարները և նախագծերը.

«Ծրագիրը միտված է նաև տարբեր երկրների երիտասարդների միջև կապերի ստեղծմանը և զարգացմանը, հասարակական կառույցների համագործակցությանը՝ հասարակական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Այն նաև հարթակ է ԱՊՀ երկրների երիտասարդության փորձի և գիտելիքների փոխանակման համար։

Ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս իրենց գաղափարները ներկայացնել ոչ միայն փորձագիտական հանձնաժողովին, այլև իրական հնարավորություն ստանալ՝ դրանք կիրառելու տնտեսության կամ բիզնեսի մեջ»։

Նա հիշեցրել է, որ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի իրականացումը որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից՝ 2018 թվականի հունիսի 1-ին՝ Հայաստանի առաջարկությամբ: Նա շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովին, գնահատող փորձագետներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք նպաստել են նախաձեռնության կայացմանը.

«Իմ պատգամը երիտասարդ մասնակիցներին հետևյալն է՝ այս օրերին դուք ձեր երկրների դեսպաններն եք։ Օգտվե՛ք այս հարթակից՝ տարբեր ժողովուրդների երիտասարդների միջև կապեր ստեղծելու և երիտասարդական միջավայրում գործարար ու նորարարական մշակույթ ձևավորելու համար։

Վստահե՛ք ձեր ուժերին, մի՛ վախեցեք երազել»: Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար»  մրցույթի հաղթողներին և մասնակիցներին հանձնել է մրցանակներ և պատվոգրեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները
Ամենադիտված