Սառնակունք գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հասարակություն
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:12-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:37-ին, մարվել՝ 22:03-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)