Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Հասարակություն
Նոյեմբերի 22-ին, ժամը 14։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաքենիս գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաքենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)