Պարեկները հղի կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց. նրա և նորածինների կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13.50-ին, Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնող Երևան քաղաքի գնդի պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր մեքենայում հղի կին կա, որն ունի սուր ցավեր, և անհրաժեշտ է նրան շտապ տեղափոխել հիվանդանոց:
Պարեկները հղի կնոջը ծառայողական մեքենայով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
29-ամյա կնոջն ու նրա նորածին երկվորյակների կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)