Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության վարույթին միացվել է նոր վարույթ՝ ծեծի վերաբերյալ
Հասարակություն
Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով երեխայի հոր՝ Արմեն Օվանեսովի, վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ՝ ծեծի վերաբերյալ։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց եզրակացությունը դեռևս չի ստացվել:
«Ֆիզիկական ներգործության վերաբերյալ մեղադրանքը վերաբերում է երեխայի եղբոր նկատմամբ բռնությանը։ Մասնավորապես, 3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը դեպքի օրը նույնպես վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում»,– գրում է «Փաստինֆո»-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)