Դիլիջանում կրակն արդեն մոտեցել է «Լեռնային Հայաստան» առողջարանին
Հասարակություն
Դիլիջանում կրակն արդեն մոտեցել է «Լեռնային Հայաստան» առողջարանին։ Այս մասին գրում են տելեգրամյան ալիքները։
Դիլիջանի համայնքապետարանից հայտարարություն են տարածել՝ բնակիչներին հորդորելով խուճապի չմատնվել․
«Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում»,– նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)