Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել է Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորել ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել են Հորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալները Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են 13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներին ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում 

Գործադիրը շարունակում է հանրապետության ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը

Հասարակություն

Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման համար կատարել վերաբաշխում՝ շուրջ 3,27 մլրդ դրամի և դրանք ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%) և ընդունված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների (30%) վճարման համար: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 6.65 կմ է, որից հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 1 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 5.65կմ, իսկ տրանսպորտային օբյեկտների քանակը 2 հատ՝ վթարային վիճակում գտնվող տրանսպորտային հանգույցի ապամոնտաժում և ճանապարհի փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում:

Գումար կհատկացվի շինարարական հետևյալ աշխատանքների համար Վ. Պտղնու տրանսպորտային հանգույցից Բալահովիտ և Աբովյան տանող ավտոճանապարհի 5․23 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Այգուտից Աղբերք տանող ավտոճանապարհի սողանքային տեղամասերում անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Մ-3-ից Մուղնի և Օհանավան տանող ավտոճանապարհի 5․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատում, Քանաքեռավանից մինչև Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի 1 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Զառիթափ, Գոմք և Կապույտ բնակավայրերը միմյանց հետ միացնող ավտոճանապարհի 7.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-2-ից Վաղատին տանող ավտոճանապարհի 1.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցում, Ալավերդի - Սանահին թաղամաս - Ակներ և դեպի Սանահին վանական համալիր տանող ավտոճանապարհի 10.1 կմ ընդհանուր երկարությամբ հատվածների հիմնանորոգում: Գումար կհատկացի հետևյալ տրանսպորտային օբյեկտների համար՝ Ոսկետափի վթարային վիճակում գտնվող տրանսպորտային հանգույցի ապամոնտաժում, Մ-10 ավտոճանապարհի Բերդկունք բնակավայրի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում, Ակնալիճից Զարթոնք տանող ավտոճանապարհի վրա գտնվող թվով 2 կամուրջների հիմնանորոգում, Լոռու մարզի Վանաձոր համայնքի Բաղրամյան էստակադայի հիմնանորոգում: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն վերոնշյալ ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների շինարարության նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վճարում կիրականացվի հետևյալ ծրագրերի համար՝ Սևանից Իջևան տանող մի շարք հատվածներում բացակայող պատերի վերականգնում, ստորին հենապատերի կառուցում և փլուզված հողային պաստառի և կողնակի վերականգնում,

Ուրցաձորից դեպի Մարտունի տանող նոր ավտոճանապարհի կառուցում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում՝ Մ-2 ավտոճանապարհի Անգեղակոթի խաչմերուկի հարակից հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցնող 0.8 կմ ավտոճանապարհի կառուցում, Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածնից մինչև Դաշտ տանող 4․8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-2 ավտոճանապարհի Աբովյանից Արզնի և Նոր Գեղի տանող ավտոճանապարհի 6․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-4 ավտոճանապարհի Զորավանից Երնջատափ տանող ավտոճանապարհի 12.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-36 ավտոճանապարհի Իծաքարից Բերդ տանող ավտոճանապարհի 9․8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-36 ավտոճանապարհի Բերդից Տավուշ գյուղի խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4․6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-4 -ից Պառավաքար տանող ավտոճանապարհի 22․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հ-58 ավտոճանապարհի Կիրանց բնակավայրի վարչական տարածքով անցնող հատվածում լուսավորության համակարգի կառուցում, Հ-58 ավտոճանապարհի Նոյեմբերյանի հատվածում փլուզված հենապատի վերականգնում, Հ-67 ավտոճանապարհի Բերդաշեն բնակավայրով անցնող 1.5 կմ երկարությամբ տարանցիկ հատվածի հիմնանորոգում, Վեդիից Գոռավան տանող ավտոճանապարհի 7․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-5-ից Ակնալիճ տանող ավտոճանապարհի 2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մայիսյանից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-3 դեպի Արմավիր քրեակատարողական հիմնարկ տանող ավտոճանապարհի 3.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-5-ից Մերձավան և Այգեկ տանող ավտոճանապարհի 8.6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Լուկաշինից Արմավիր տանող ավտոճանապարհի 4․2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արտաշար բնակավայրի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհի 3․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Հացիկ բնակավայրի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհի 3․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-2-ից Զեդեա տանող ավտոճանապարհի 6․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Շաղատից Բալաք տանող ավտոճանապարհի 2․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Անգեղակոթից Մուցք տանող ավտոճանապարհի 5․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Խնածախից Վաղատուր տանող ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Լուսագյուղից դեպի Հանքավան տանող նոր ավտոճանապարհի կառուցում, Վաղարշապատի շրջանցիկ ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգում, Մ-3 ավտոճանապարհի Ծիլքարի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում, Մ-5 ավտոճանապարհի Արմավիրի ուղեանցի (Կարմիր կամուրջ) հիմնանորոգում, Հ-1 ավտոճանապարհի Արգելից Արզական տանող ավտոճանապարհի Արզականի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում, Հ-30 ավտոճանապարհի Այգուտ բնակավայրի տարածքում հողային պաստառի շեպի ամրացում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի
Ամենադիտված