Փաշինյանը կիրակի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի պատարագի, որտեղ մկրտվել է
Հասարակություն
Կիրակի օրը, նոյեմբերի 30-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասեմ նաև, որ ժամանակին հենց Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել»,-ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ևս յոթ այլ բարձրաստիճան հոգևորականների թվում հանդիպեց և իր «հավատարմությունը» հայտնեց Նիկոլ Փաշինյանին ու միացավ Վեհափառ Հայրապետի դեմ արշավին։
Նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներից է, ուստի պարզ է, որ այնտեղ են գտնվելու Կճոյանը և Վեհափառին դավաճանած հոգևորականները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)