Ավարտական փուլում են Եղիպատրուշից «Մայլեռ» տանող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները
Հասարակություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ /Տ-1-21/ (Եղիպատրուշ բնակավայր) ճանապարհից դեպի «Մայլեռ» տանող 3կմ երկարությամբ և 8մ լայնությամբ երթևեկելի մասով ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Ճանապարհի ամբողջ երկայնքով տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։
Այս պահին շինարարի կողմից անցկացվում են էլեկտրական հաղորդալարերը, տեղադրվում են սյուները՝ ճանապարհը լուսավորելու նպատակով, կառուցվում են կողնակները։ Առաջիկա օրերին ճանապարհը նաև կգծանշվի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն