Գլխավոր դատախազությունը կստուգի Սոբչակի և Լոլիտայի մասնակցությունը Բալիի վիլլաների խարդախ սխեմաներին
Հասարակություն
Telegram–ի Mash ալիքի հաղորդմամբ՝ հեռուստահաղորդավար Կսենյա Սոբչակն ու երգչուհի Լոլիտա Միլյավսկայան կարող են կապ ունենալ Բալիում վիլլաների վաճառքի խոշոր խարդախության հետ։ Տուժած գնորդները դիմել են ՌԴ Գլխավոր դատախազություն՝ հայտարարելով, որ երկուսն էլ Instagram-ում գովազդել են անբարեխիղճ շինարարի ծառայությունները՝ նպաստելով խաբեությանը։ Ստուգվելու է ոչ միայն հնարավոր մասնակցությունը սխեմային, այլև գովազդային եկամուտների հարկային վճարումները։
Տուժածների խոսքով՝ շինարար Սերգեյ Դոմոգածկու ընկերության դեմ արդեն մոտ 30 բողոք կա։ Ըստ հրապարակված տվյալների՝ ընկերությունը կարող էր տուժածներից ստանալ ավելի քան 31 միլիարդ ռուփի (մոտ 150 միլիոն ռուբլի)՝ խոստանալով անավարտ կամ չեղարկված անշարժ գույք։
Նմանատիպ դեպք արդեն եղել է նաև նախկինում․ ամառվա վերջին դերասանուհի Լարիսա Գուզեևան ևս մեղադրվել էր Բալիի վիլլաների շուրջ խարդախության մեջ։ Մի կին պնդել էր, որ համոզվել է գնել տան գովազդը տեսնելով Գուզեևայի մասնակցությամբ, սակայն վճարած 200 հազար դոլարի դիմաց ոչ մի անշարժ գույք չի ստացել։ Գուզեևան հետագայում հայտարարել է, որ ինքը նույնպես չի ստացել իրեն խոստացված վիլլան և որևէ շահաբաժնով չի մասնակցել շինարարին առնչվող բիզնեսին՝ ընդգծելով, որ պարզապես գովազդել է ծառայությունը, ինչպես շատ այլ բլոգերներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)