Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի վերջի համեմատ նվազել է 17 սանտիմետրով
Հասարակություն
2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 սանտիմետրով։
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշի դիմաց։
2025 թվականի անցած 11 ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 114 միլիոն 84 հազար խմ ջուր։ Իսկ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 180 միլիոն 965 հազար խմ ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն նկատվել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)