«Ալմաստ» գործարանից «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի
Հասարակություն
Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Պարույր Ա․-ն է, ով նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց 28 հասցեում գտնվող «Ալմաստ» գործարանում կատարվող շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում իր անզգուշության պատճառով կորցնելով հավասարակշռությունը 2 մետր բարձրությունից վայր է ընկել և ստացել վնասվածքները։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)