Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում․ պարզաբանում
Հասարակություն
Մի քանի չվերթի ինքնաթիռներ՝ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում։ Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Մոտ 10 ինքնաթիռ շարունակում են պտտվել օդում՝ սպասելով վայրէջքի հնարավորությանը:
Դուբայից, Մոսկվայից և Աբու Դաբիից իրականացված չվերթները ստիպված են եղել վայրէջք կատարել Թբիլիսիում:
Նշվում է, որ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն