Միքայել Սրբազանի օրհնությամբ՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սբ․ Աստվածածին Մայր եկեղեցում իր անդրանիկ պատարագը կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանան
Հասարակություն
Սիրելինե՛ր, տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը: Այս մասին հայտնում է Շիրակի թեմը։
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)