Կառավարությունն ուսումնասիրում է մի շարք քաղաքներում օդանավակայան ունենալու հնարավորությունը
Հասարակություն
Հայաստանի կառավարության ծրագրերի մեջ է փոքր ավիացիայի զարգացումը:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Գորիսում, Սիսիանում օդանավակայն ունենալու հավանականության վերաբերյալ հարցին:
«Փոքր ավիացիայի զարգացումը մեր ծրագրերի մեջ մտնում է: Մենք ուսումնասիրում ենք, թե Շինուհայրում, Սիսիանում, Ստեփանավանում, Գավառում, Բերդում ինչ հնարավորություններ կարող են լինել: Անպայման այդ ուղղությամբ աշխատանքներ կանենք, ուսումնասիրության փուլում են: Փորձ ենք անում նաև մասնավոր ներդրողների ներգրավել»,-ասաց Փաշինյանը:
Կապանի օդանավակայանի հետ կապված հարցին՝ վարչապետն ասաց, որ օդանավը գտնվում է հերթական տեխնիկական զննության մեջ:
«Այս ընթացքում աշխատում են, որ մինչև տեխնիկական զննության ավարտը այլ օդանավ հնարավոր լինի ներգրավել, և թռիչքները կշարունակվեն, որևէ խնդիր չկա, հարցը տեխնիկական է»,-ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)