Ծեծկռտուք՝ ոստիկանների միջև․ նախաքննությունն ավարտվել է, գործը դատարան կուղարկվի
Հասարակություն
Համայնքային ոստիկանների միջև վիճաբանության ու ծեծկռտուքի փաստով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունիսին։ Ըստ հաղորդագրության՝ համայնքային երկու ոստիկաններ, տեղեկանալով համայնքային երկու այլ ոստիկանների՝ ահազանգով դեպքի վայր չմեկնելու մասին, վիճաբանել են նրանցից մեկի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)