Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են 13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներին ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում 44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-ի Իրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվել Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան 

ԱԱԾ-ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբեն

Հասարակություն

Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը սրտնեղած է. երեկվանից համացանցում տեղեկություն են շրջանառում, թե Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափառի անունը՝ բացի մի հոգուց, ու այդ մեկը ինքն է, գրում է «Ազատությունը»։

«Ես Կարենին ասել եմ, որ ես իրավունք չունեմ տենց բան անելու, 25 տարի ես Վեհափառի անունը տվել եմ, ինչի՞ մասին է խոսքը», - «Ազատության» հետ զրույցում ասել է Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այս կիրակի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը մտադիր է Գյումրիում պատարագի մասնակցել, այս մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն քահանայի խոսքից հասկանում ենք, որ այդպիսի մտադրություն կա: Ավելին, ըստ Տեր Ռուբենի, Փաշինյանը ցանկանում է, որ հենց ինքը պատարագի՝ մի առիթով վարչապետը մասնակցել է իր մատուցած ծեսին: Քահանան դեմ չէ, սիրով կպատարագի, վարչապետին բարեպաշտ քրիստոնյա է համարում, բայց խնդրում է եկեղեցու գործերին չխառնվել. - «Մենք ձեզ որ հարգում ենք, դուք էլ մեզ հարգեք»:

Նրա հետ մի շարք մարդիկ են բանակցել, քահանան պատմում է՝ նույնիսկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են Վեհափառի անունը պատարագից չեզոքացնելու հարցով իրեն դիմել. «Ես ասել եմ՝ ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ: Երեկ էլ, իմիջիայլոց ասեմ, էստեղի ԱԱԾ-ի եկել էին Շիրակի, բա՝ «Տեր հայր ջան, խնդրում ենք ... », ասի՝ «ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու», ասի՝ դա բացառվում է, Վեհափառը ոնց որ Հայրապետը մեր՝ մենք իրա անունը 25 տարի ես պատարագներին տվել եմ ու էլի պիտի տամ»:

Ըստ Տեր Ռուբենի՝ Սուրբ Հակոբում պատարագի մասնակցելու Փաշինյանի մտադրության ու քահանայի նախընտրելի պահվածքի մասին Տնտեսագիտականի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանն է ասել, վերջինս 2018-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներից էր:

«Ինքը եկավ ասեց՝ «Տեր հայր ջան, ուզում ենք, որ դու պատարագես», և այլն, հիմա ինքը պարզ ասեց, որ «Վեհափառի անունը պատարագին չտաս», - պատմեց Տեր Ռուբենը:

Կարեն Պետրոսյանը հերքեց, հայտարարեց՝ քահանաների հետ ամենօրյա ռեժիմով է կապի մեջ, այդպիս բան չի ասել. - «Իմ կողմից որևէ հորդոր նման հարցով չի եղել, և ցանկացած քահանա ինքն է որոշում պատարագի ժամանակ իր ընթացքը և էդ ամբողջ խորհրդակատարությունը: Իմ կողմից անուն զեղչելու որևէ հորդոր որևէ հոգևորականի չի եղել»:

Պետրոսյանը նկատեց՝ պիտի այնպիսի Կաթողիկոս լիներ, որ ցանկացած պատարագի ժամանակ նրա անունը հավատացյալների շուրթերին լինի:

Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան, սակայն, անընդունելի է համարում իրենց ինչ-որ գործընթացների մեջ ներքաշելու այս փորձը. - «Մեր մեծարգո վարչապետը էդ քահանաներին գցում է փորձանքի մեջ, հասկանո՞ւմ եք դա: Չի կարելի էդպես բան անել»:

Քահանայի բառով՝ «փորձանքների» մեջ արդեն մի քանի քահանաներ են հայտնվել, այսինքն՝ կարգալույծ են արվել, այսօր էլ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն զրկվեց քահանայական կարգից Մայր Աթոռի որոշմամբ: Նա պատարագել էր վարչապետի մասնակցությամբ և զեղչել Կաթողիկոսի ու թեմակալ առաջնորդի՝ ազատազրկված Մկրտիչ սրբազանի անունները:

Տեր Ռուբեն քահանան տարակուսում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը որպես շարքային հավատացյալ է մասնակցում հոգևոր արարողություններին, ինչպե՞ս են ինքը կամ թիմակիցները Տեր հորը հորդորում՝ ինչ անի, ինչ չանի: Եթե Փաշինյանն այնուամենայնիվ գա իր պատարագին, քարոզի ժամանակ որոշ բաներ կբացատրի քահանան, բայց դեռ ոչինչ պարզ չէ:

«Ինձ որևէ բան չեն ասել, որ պարոն վարչապետը պետք է գա, ես դեռ ոչինչ չգիտեմ, ընդամենը դա ֆեյսբուքյան զրույցներ է», - Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու ավագ քահանա Տեր Վարուժան քահանա Տերտերյանն էլ դեռ հաստատում չունի վարչապետի մասնակցության վերաբերյալ: Շեշտեց՝ ինքն այդ օրը որտեղ էլ պատարագի, աղոթքների տեքստը խմբագրել չի պատրաստվում. - «Դա հակականոնական է, մենք ենթարկվում ենք կանոններին, այդպիսի ցուցում իմ կողմից չկա»:

Շիրակի թեմում 24 քահանաներ են ծառայություն մատուցում: Արդյո՞ք երկրաշարժի զոհերի հիշատակի օրը վարչապետը Գյումրիում կգտնի հոգևորականի, որ պատարագ կմատուցի առանց Գարեգին Երկրորդի անվան հիշատակության, հստակ չէ:

Անցած տարի դեկտեմբերի 7-ին վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ Գյումրիում էր, ծաղկեպսակ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Հարևանությամբ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի չմտան. այստեղ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր վերաօծում սուրբ սեղանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն այդ օրը 25 տարվա անմնացորդ ծառայության համար Վեհափառից եպիսկոպոսական պանակե ստացավ, Գյումրիի այդ ժամանակ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ եկեղեցական շքանշան: Վերջին երկուսն այժմ կալանավայրում են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ)
Ամենադիտված