Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
Հասարակություն
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ազգականներին։
Մեղադրյալների մեջ է նաև «Միկշին» շինարարական և արտադրական կազմակերպության սեփականատերը, որը ԴԱՀԿ պետի քեռին է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին։
Ձերբակալությունները կապված են Հակակոռուպցիոն կոմիտեում Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի հետ։
Հետևե՛ք ArmLur.am-ին՝ մանրամասներին տեղեկանալու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)