Վերջին շրջանում ապօրինի քայլեր ու ճնշումներ են իրականացվում հայ հոգևորականների նկատմամբ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հասարակություն
«Հայրենիքում տիրող դժվարին իրավիճակում խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկկեղեցական քաղաքականությունը»,- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մարսելի հայկական եկեղեցում իր խոսքում դժգոհություն է հայտնել պետության հակաեկեղեցական քաղաքականությունից՝ ընդգծելով, որ վերջին շրջանում ապօրինի քայլեր ու ճնշումներ են իրականացվում հայ հոգևորականների նկատմամբ։
Վեհափառը հիշեցրել է, որ արդեն երեք սրբազաններ և ազգային մեծանուն հայորդիներ պահվում են անազատության մեջ, իսկ այսօր ձերբակալվել է նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ կալանքի տանելու նպատակով։
Գարեգին Բ-ը նշել է, որ այս ամենը խորապես մտահոգիչ է և կոչ է արել դադարեցնել եկեղեցու հանդեպ կիրառվող ճնշումները։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)