Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այս պայքարն արդար է, անհրաժեշտ է և պետք է շարունակվի. Վալերի Բուայե
Հասարակություն
Սա մեզ համար հնարավորություն էր վերահաստատելու մեր բարեկամությունը Հայաստանի հետ. Մարսելի Դենիզ դեպարտամենտի զբոսայգու Հայկական այգում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից հետո գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։
«Տարիներ շարունակ պայքար եմ մղել՝ պաշտպանելու հայ ժողովրդին, նրա վիրավոր հիշողությունը, նրա մշակույթը, նրա ազատությունը, նրա ճշմարտության ճանաչումը և նրա անվտանգությունը, մասնավորապես Արցախում։ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այս պայքարն արդար է, անհրաժեշտ է և պետք է շարունակվի», – ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Վալերի Բուայեն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան