Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը 

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:

Մինչ օրակարգի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ արդեն ավանդաբար ամեն տարի հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով: «Ես գիտեմ, որ մենք նախորդ տարվա ընթացքում կամ ընդհանրապես վերջին տարիներին այս ոլորտում հեղափոխություն չենք արել՝ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով: Բնականաբար այս ֆոնին հարց է առաջանում, թե ո՞րն է այդ դեպքում մեր ռազմավարությունը, ի՞նչ պետք է մենք անենք: Ռազմավարությունը նույնն է՝ պետք է հաջորդիվ լինել հետևողական և անընդհատ վերադառնալ թեմային»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Կառավարությունը խնդրի կարևորությունն ընկալում է: «Մենք խնդրի կարևորությունը դիտարկում ենք, այդ թվում՝ Հայաստանի պետական շահերի տրամաբանության մեջ: Ինչո՞ւ եմ ասում այդ թվում, որովհետև պարզ է՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրը մարդու իրավունքների, ամենատարբեր հարթությունների խնդիր է, բայց մենք հարցը դիտարկում ենք նաև Հայաստանի պետական շահի սպասարկման տրամաբանությամբ՝ ելնելով այն կանխադրույթից, որ ՀՀ պետական շահը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումն է: Հետևաբար, մենք հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում: Դա, բնականաբար, եթե հակառակ դիտանկյունից նայենք, նաև որոշակիորեն այդ մարդկանց բարեկեցությունը, ապրելու բավարար պայմանները, ներառումը կապահովի», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ձևաչափով հանդիպումների քաղաքական հիմնական ուղերձը հենց դա է: Վարչապետն ընդգծել է՝ ամեն անգամ պետք է վերադառնալ, փորձել, գտնել հարցերի պատասխանները, ամփոփել կատարված աշխատանքներն ու մատնանշել առաջիկա անելիքները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքական տեսլականը, ծրագրային նախաձեռնությունները: Նախարարը նշել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները և անցում է կատարվել բժշկական մոդելից դեպի իրավունքների և ներառման մոդել: Նոյեմբերի 1-ի դրությամբ՝ նախկին և նոր համակարգերում ներառված է 197 046 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում՝ 9356 երեխա: Նրանցից 24.4%-ը, այսինքն՝ 48 211 անձ, այդ թվում՝ 4600 երեխա, արդեն գնահատված է ֆունկցիոնալության գնահատման համակարգով:

Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ նոր գնահատման համակարգն ապահովում է տվյալահեն քաղաքականություն, ինչը թույլ է տալիս մշակել հասցեական ծառայություններ՝ ըստ տարիքի, սահմանափակման տեսակի և իրական կարիքների։ Նշվել է, որ 2024 թվականից ներդրվել է նաև Անձնական օգնականի ծառայությունը, որից այս պահի դրությամբ օգտվում է 204 քաղաքացի: Ծրագիրն ունի նախապայման՝ կրթական, զբաղվածության բաղադրիչ: Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ծրագրի շարունակականության ապահովում և ընդլայնում: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ ընդլայնվում է փոքր «Խմբային տների» գործունեությունը, որոնք մեծ հաստատություններից դեպի համայնք անցումային խնամքի ծառայություններ են մատուցում։ Ներկայում 5 փոքր խմբային տներում 70 հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձինք ստանում են շուրջօրյա խնամք՝ ընտանիքին մոտ պայմաններում: Վերջերս նաև Գավառի մանկատուն ՊՈԱԿ-ը փոխակերպվել է ընտանեկանին մոտ խնամք տրամադրվող ծառայության։ Արմավիրի մարզում կառուցվում է առաջին՝ «Անկախ կյանքի» կենտրոնը, որը կտրամադրի խոսքի թերապիա, հոգեբանական աջակցություն, հատուկ մանկավարժություն և այլ ծառայություններ՝ ըստ անհատական կարիքների։

ԱՍՀ նախարարը նշել է, որ համայնքում ապրելու հնարավորություններն ընդլայնվում են նաև տնային խնամքի ծառայությունների միջոցով. 2025 թ.-ից տնային խնամքի ծառայություն է մատուցվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ամսական 170 երեխայի հաշվարկով: Ըստ Արսեն Թորոսյանի՝ այս ծառայությունները ևս նախատեսվում է ընդլայնել: Ընդհանուր առմամբ, տնային խնամքի ծառայություններից օգտվում է 1325 քաղաքացի, որից՝ 624-ը հաշմանդամություն ունեցող անձինք:

Վերջին 3 տարիներին մեծացել է նաև աջակցող միջոցներին հատկացվող պետական բյուջեն: Այդ նպատակով 2025 թ. Ծախսերը հասնում են մոտ 2,5 միլիարդ դրամի, իսկ 2026 թ. համար նախատեսվել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2025 թ. տրամադրվել է 33 000 աջակցող միջոց՝ ավելի քան 15 000 քաղաքացու։ «Սրանք առանձին ծրագրեր չեն, սա ծառայությունների ամբողջական փոխակերպման մեր ռազմավարությունն է, որի նպատակը պարզ է՝ ծառայությունները պետք է հասնեն մարդուն և ոչ թե մարդը ծառայություններին»,- ամփոփել է Արսեն Թորոսյանը:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ստացել պարզաբանումներ:

Օրակարգի շրջանակում ներկայացվել են նաև մի շարք ոլորտներում կատարված աշխատանքները: Մասնավորապես, մշակվել է «Ուսումնական հաստատություններում ֆիզիկական միջավայրի մատչելիության և սովորողներին խելամիտ հարմարեցումներով ապահովման» մշտադիտարկման գործիքակազմը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ՝ Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Շենքերի և շինությունների մատչելիություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի երկրորդ խմբագրության նախագիծը: Փաստաթուղթը լրամշակվել և կրկին ներկայացվել է շահագրգիռ մարմինների ու մասնագիտական կազմակերպությունների քննարկմանը։ Նշվել է նաև, որ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության շրջանակներում դիտարկվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նորմատիվային պահանջները և ըստ անհրաժեշտության (չապահովման դեպքում)՝ այդ հիմքով նախագծային փաստաթղթերը վերադարձվում են լրամշակման։

Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով հանձնաժողովի նիստի աշխատանքը, կարևորել է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը խթանելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, երկրի ղեկավարը կրկին ընդգծել է կրթություն ստանալու կարևորությունը:

Վարչապետը հանձնարարել է ոլորտում առկա հարցերի լուծման ուղղությամբ համակարգված և արդյունավետ աշխատանք իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա
Ամենադիտված