Տեր Սարգիս. Մեկ ամիս է՝ ես Հովհաննավանք չեմ գնում, եկեղեցին պետք է սրբագործվի
Հասարակություն
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանն արդեն մեկ ամիս է՝ ինչ Հովհաննավանք չի գնացել։ Այնտեղ պատարագներ է մատուցում կարգալույծ արված նախկինում Տեր Արամ անունով հայտնի Ստեփան Ասատրյանը։
«Գիտեք, Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որ եկեղեցին պետք է սրբագործվի։ Իմ կամ օծյալ այլ հոգևորականի ծես կատարելն այլևս իմաստ չունի։ Կգա ժամանակը, որ օրենքով սահմանված կարգով կարգալույծ արված անձը կլքի եկեղեցին, եկեղեցին կմաքրվի, կսրբագործվի,-օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Սարգիսը։
Նրա ունեցած տեղեկություններով, այսօր էլ եկեղեցու տարածքում ոստիկանները շարունակում են հսկողություն իրականացնել։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)