Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Ռուբեն Վարդանյանին
Հասարակություն
Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ով ավելի քան երկու տարի ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում:
Թղթային նամակները կարելի է թողնել Երեւանում՝ Բաղրամյան պողոտա, 6 հասցեում եւ Մոսկվայում՝ Noôdome, Ռոմանով նրբանցք, 2, շենք 1 հասցեում:
Նամակները կընդունվեն նշված կետերում մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառյալ, որից հետո կենտրոնացված կերպով կուղարկվեն Ռուբեն Վարդանյանին:
Նամակ ուղարկելու համար կարող եք նաեւ այցելել հղումով եւ մանրամասն տեղեկություններ ստանալ նամակը ճիշտ ձեւակերպելու եւ ուղարկելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան