Կարմիրգյուղում դպրոցականների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել sms-ի պատճառով
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում դեկտեմբերի 4-ին միջադեպ է տեղի ունեցել դպրոցականների միջև։
«Դպրոցում երեխաներն իրար հետ վիճել են։ Երկու եղբայր կա, որոնց հետ կռիվ է եղել, և մարմնական վնասվածքներ են հասցրել իրար։ Այդքան լուրջ վնասվածքներ չեն եղել, և ամեն ինչ կարգավորվել է», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Կարմիրգյուղի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։
Ըստ նրա՝ միջադեպը ծագել է կենցաղային հարցերի պատճառով՝ հեռախոսով ինչ-որ հաղորդագրություն են ուղարկել իրար, որի հետևանքով ծագել է վեճը։ Հիմա երեխաները խաղաղվել են, միջադեպը հանգուցալուծվել է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան