Մարոկկոյում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու, որոնք փորձում էին ներխուժել իսպանական Սեուտա Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներ Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 17-23-ը Կոլումբիան հաշվում է XXI դարի ամենահզոր երկրաշարժից հետո հասցված վնասը. զոհերի թիվն աճել է Միգրանտները հարձակվել են լիտվացի սահմանապահների վրա և թաքնվել Բելառուսում. դատախազությունն ընդլայնել է քննությունը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Հաջող ամսվա վերջ է սպասվում. կենդանակերպի ո՞ր նշաններին է բախտը ժպտալու Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանում իշխանությունը հանձնված է Պուտինին և Ալիևին, նրանք են թելադրում՝ ինչ անել․ Խզմալյան (տեսանյութ) Լիխտենշտեյնն առաջին անգամ թույլատրել է կանանց ժառանգել իշխանական գահը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց 

Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունն ու ինքնավարությունը խախտող գործողություններից․ պահանջ՝ Փաշինյանից

Հասարակություն

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ ստորագրյալկերի, խաթարում են եկեղեցու ինքնավարութունը։   

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ․ «Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը։

Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը: Անընդունելի են նաև Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը։

Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։

Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը Եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական և անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։

Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և Եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը՝ գործի դնելով, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները։ Կարծում ենք, որ այս տեսակ գործողությունները կարող են խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա՝ հանգեցնելով առավել խորը բևեռացման ու անհանդուրժողականության։

Հավատացած ենք, որ Եկեղեցու ցանկացած բարեփոխում և բարենորոգում պետք է տեղի ունենա Եկեղեցու ներսում՝ կրոնական կազմակերպության գործունեության ազատության և ինքնավարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները, առանց որևէ խտրականության և այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար պայմաններում։

Հաշվի առնելով վերոգրյալը վերստին պահանջում ենք՝

Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ կատարել ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը։

Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ իրենց հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ,

Դատավորներից՝ իրենց լիազորություններն իրականացնել անկախ և ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների պահպանմամբ, այդ թվում՝ ազատության իրավունքի և կալանավորումը որպես ծայրահեղ խափանման միջոց կիրառելու սկզբունքները,

Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են ներքոհիշյալ կազմակերպություններն ու անհատները։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Երևանի մամուլի ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Արդարության նոր մշակույթ ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 

Գայանե Շագոյան, Մշակութային մարդաբան

Իզաբելլա Սարգսյան, Կրոնի կամ համոզմունի ազատության հարցերով միջազգային փորձագետ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Տիգրան Պասկևիչյան, Լրագրող-հրապարակախոս

Սարհատ Պետրոսյան, Ճարտարապետ, քաղաքային պլանավորող

Ինգա Հարությունյան, Հոգեբան, սոցպաշտպանության ոլորտի մասնագետ

Ապրես Զոհրաբյան, Արևելագետ

Արամ Ղանալանյան, Ճարտարապետ-տեսաբան 

Արսեն Հակոբյան, Մշակութային մարդաբան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարոկկոյում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու, որոնք փորձում էին ներխուժել իսպանական Սեուտա Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներ Թալիբները ԱՄՆ-ին առաջարկել են վերադառնալ ԱֆղանստանՇաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 17-23-ը Խոցված Սու-24-ների երեք օդաչուները արդեն վեց ամիս է՝ Կատարում գերության մեջ ենPlayboy-ի հիմնադիրը Էփշտեյնի դեմ բողոքել է ՀԴԲ-ինԻրանը գնահատել է Պարսից ծոցում նավթի արտահոսքի պատճառած վնասըԿոլումբիան հաշվում է XXI դարի ամենահզոր երկրաշարժից հետո հասցված վնասը. զոհերի թիվն աճել է Միգրանտները հարձակվել են լիտվացի սահմանապահների վրա և թաքնվել Բելառուսում. դատախազությունն ընդլայնել է քննությունը Հարավային Կորեան վիճահարույց տաճար այցելելու պատճառով` բողոքի ակցիա է սկսել Ճապոնիայի դեմԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուԻնչպես են Թրամփն ու Մասկը հաշտվել. ԶԼՄՀաջող ամսվա վերջ է սպասվում. կենդանակերպի ո՞ր նշաններին է բախտը ժպտալու Մեկ շաբաթում շուրջ 1,7 հազար ԱԹՍ է արձակվել Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ․ ՍոբյանինՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Ինչ զենք կստանա Ուկրաինան «ամերիկյան փակ դիվանագիտության» շնորհիվՀայաստանում իշխանությունը հանձնված է Պուտինին և Ալիևին, նրանք են թելադրում՝ ինչ անել․ Խզմալյան (տեսանյութ) Լիխտենշտեյնն առաջին անգամ թույլատրել է կանանց ժառանգել իշխանական գահը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Սպիտակ տունը դատապարտել է Բայդենի կողմից Ուկրաինային զենքի փոխանցումըԻրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանում է պահանջել Ուկրաինային զենք մատակարարելու հարցովՀութիները Եմենի նավահանգստում հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի դիրքերինՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել Ռուսաստանում հայտնել են նոր Sollers S9 ամենագնացի վաճառքի մեկնարկի ժամկետներըՇախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները ԱՄՆ-ն ուզում է պարզել՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները որքանով են հավատարիմ ԹրամփինՎահան Կոստանյանը կարճ զրույց է ունեցել Զելենսկիի հետ Կինը բիկինիի հատվածը սափրելուց հետո քիչ է մնացել մահանա18-ամյա մարզիկ է մահացել գլխուղեղի արյունազեղումից Մենք հիշում ենք` ՆԱՏՕ-ն չի աջակցել ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում. ԹրամփՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Նեթանյահուն կարող է ընտրություններում կորցնել Թրամփի աջակցությունըԳլուշակովը Դակուի տեղափոխությունը «Սպարտակ» «միջուկային ռումբ» է անվանելԺամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ) Մոսկվան ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել Ուկրաինային ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ «Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել Ուկրաինան կարող է հայտնվել լիակատար շրջափակման մեջ65 տարեկանը պաշտոնի համար խոչընդոտ չէ. Ծնկի ենք բերել աշխարհի ամենազինված բանակին․ ԻՀՊԿ (տեսանյութ)Ավստրալիայում հուղարկավորել են 5-ամյա աղջկան, որի սպանությունից հետո զանգվածային բախումներ էին սկսվելՖինլանդիան քննարկում է Ֆրանսիայի միջուկային հովանու ընդլայնումը. ԱԳ նախարարԻրավաբանը բացատրել է՝ ինչ անել, եթե բանկը գումար է գանձել ուրիշի պարտքի դիմացԱյսօր դերասանուհի Աիդա Կարապետյանի հարսանիքն է (տեսանյութ)Փորձագետը հնարավոր է համարել Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումըՄասնագետները խորհուրդ են տվել՝ ինչպես սնվել աշնանն ընդառաջՀայտնի է դարձել Կրասնոյարսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորների հետագա ճակատագիրըԿիևում համալսարանի աշխատակցին տուգանել են ռուսերեն խոսելու համար
Ամենադիտված