Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Աննա Վարդապետյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին

Հասարակություն

«Կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ: Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների, առանց որևէ բարոյական գծերի: Այդ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ փորձում են հարվածել քո հավասարակշռությանը, կասկած մտցնել քո մեջ՝ արդյոք արժե՞ քո կյանքը, ժամանակն ու առողջությունը զոհաբերես հանուն այդ պայքարի: Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է. հարվածել՝ ստով, ապատեղեկատվությամբ: Իսկ ո՞նց ենք արձագանքում ապատեղեկատվությանը՝ փաստով»,- այս մասին ընդգծել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ավելի քան 4 տասնյակ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին, կոռուպցիայի վտանգավորությանը, դրա դրսևորման ձևերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպումը նախաձեռնելու և կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին հանդիպող մարտահրավերներից ու խոչընդոտներից խոսելու առիթի համար:

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ, և դրամական միջոցներ:

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերից ներկայում դատարանում քննության փուլում է 155-ը: Այդ հայցադիմումներով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 1463 անշարժ գույք, 325 շարժական գույք և 440 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 518 միլիարդ 471 միլիոն 605 հազար դրամ: 2021-2025 թվականների ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 595 միլիարդ 873 միլիոն 393 հազար դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ 1 վճիռ արդեն մտել է օրինական ուժի մեջ, որի արդյունքում ավելի քան 300 միլիոն դրամ շուկայական արժեքով երկու անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, 23 միլիոն 150 հազար դրամ բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության (կատարման փուլում է գտնվում 55 միլիոն 788 հազար դրամի բռնագանձման գործընթացը):

Գլխավոր դատախազի խոսքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2023 թվականին կնքվել է 4 հաշտության համաձայնություն, ևս 4-ը կնքվել է 2024 թվականին: 2023 թվականին հաշտության համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 120 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ շուրջ 80 միլիոն դրամ: «2024 թվականին կնքված 4 հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 անշարժ գույք (շուկայական արժեքը՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), 1 շարժական գույք (շուկայական արժեքը՝ 15 միլիոն 900 հազար դրամ), ինչպես նաև 845 միլիոն 134 հազար դրամ: 2025 թվականին կնքվել է 1 հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետությանը տարաժամկետ վճարմամբ պետք է փոխանցվի 87 միլիոն 622 հազար դրամ: 87 միլիոն 622 հազար դրամից 59 միլիոն 405 հազար դրամն արդեն իսկ փոխանցվել է»,- եզրափակել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ինչպես նաև Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված