Ազատազրկված անձինք առցանց շրջայց են կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Հասարակություն
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր առցանց այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։
Շրջայցի ընթացքում էքսկուրսավարը մասնակիցներին ներկայացրել է թանգարանի ութ թեմատիկ սրահները, որտեղ արտացոլված են Կոմիտասի կյանքի ուղին և մասնագիտական հարուստ գործունեությունը։
Ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու Կոմիտասի և նրա ժամանակակիցների ուրույն կապը, ծանոթանալու նրա բանահավաքչական ու կոմպոզիտորական գործունեությանը, ինչպես նաև զգալու նրա հոգևոր երաժշտությանը բնորոշ յուրահատուկ հոգեվիճակը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)