Օդի աղտոտվածության խնդիրների կապակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել
Հասարակություն
Վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Այն գլխավորելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և այլ պաշտոնյաներ։
Որոշման մեջ նշված է, որ աշխատանքային խմբի ղեկավարը 15-օրյա պարբերականությամբ պետք է զեկուցի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամսյա պարբերականությամբ՝ իրականացնի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ