Նեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին» ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնել Տարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավին Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերը Կոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասին Տարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյան Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորին Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումը 

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Հասարակություն

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը` ԷՖԵՍ ապահովագրական ընկերության և Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր և կառավարող ընկերությունը, հայտարարում է 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2025թ. դեկտեմբերի 15-ին և ավարտվելու է 2026 թվականի մարտի 27-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում 11.9% է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 7.9%։ Արժեկտրոնների մարման պարբերականությունը կիսամյակային է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցների մի մասը «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն ուղղելու է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» առողջության և երկարակեցության ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցմանը, իսկ մյուս մասը՝ գործող վարկերի վերաֆինանսավորմանը:

Պարտատոմսերի թողարկման առթիվ ընկերությունից հայտնում են, որ սա առաջին դեպքն է, երբ առողջապահական և ֆինանսական բիզնեսները միավորող խումբը մուտք է գործում հայկական կապիտալի շուկա: «Ինթելլիջենթ Մենեջմենթը» ներդրողներին առաջարկում է մասնակցություն իրական, աճող և երկարաժամկետ կայուն շուկայում. սա նախաձեռնություն է, որը ձևավորում է առողջապահության ֆինանսավորման նոր և ամուր մոդել՝ աճի մեծ ներուժով։

Հայաստանի բժշկական ոլորտը ցուցադրում է կայուն զարգացում բնակչության աճի, միգրացիոն հոսքերի և որակյալ բժշկական ծառայությունների բարձր պահանջարկի շնորհիվ։ Լրացուցիչ դինամիկա են ստեղծում ախտորոշման, վիրաբուժության և վերականգնողական ուղղությունները՝ բարձր կրկնելիությամբ ծառայությունների շնորհիվ։ Նորարարական ապահովագրական պրոդուկտների զարգացումը, մասնավորապես՝ կրիտիկական և օնկոլոգիական հիվանդություններից ապահովագրությունը և համալիր ավտոապահովագրական ծրագրերը, մեծացնում է պահանջարկը ապահովագրական ծառայությունների նկատմամբ՝ ձևավորելով սիներգիա ապահովագրության և կլինիկական ծառայությունների միջև։

Առողջապահության, ապահովագրության և ասիստանս ծառայությունները յուրաքանչյուրի համար առավել հասանելի, կառավարելի և պարզ դարձնելու նպատակով «Ինթելլիջենթ Մենեջմենթը» միավորել է այս երեք կարևոր բաղադրիչները մեկ ամբողջական էկոհամակարգի ներքո։

«Մեր ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլի շրջանակում մեկնարկել ենք կորպորատիվ պարտատոմսերի թողարկման միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը, որի մի մաս կուղղվի «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնի կառուցմանը: Լիահույս ենք, որ այս նոր նախագծով բուժօգնությունն առավել հասանելի ու որակյալ կդառնա` ապահովելով մասնագիտացված աջակցություն առանց հերթերի ու բարդ երթուղիների: Մեր նպատակն  է մեր համաքաղաքացիների և միջազգային հաճախորդների, մասնավորապես` ԱՄՆ-ում, ԵՄ-ում ու ՌԴ-ում բնակվող մեր ազգակիցների համար ստեղծել բժշկական կենտրոն, որտեղ հարցերի մեծ մասը լուծվում է մեկ այցով, իսկ առողջությունը դադարում է կախված լինել հեռավորությունից և ժամանակից»,- նշում է հոլդինգի տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել`

  • առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով,
  • այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը,
  • ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի [email protected] էլեկտրոնային հասցեին։

Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03/12/2025թ. թիվ 1/447 Ա որոշման համաձայն գրանցվել է «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Բոնուս Ասիստանս» ասիստանս և լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասներըNYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառովՆեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԻրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասինԿրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանելՊուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներըԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերըԼիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասինԿոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասինՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան ԱսատրյանԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորինԻրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստինԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվիՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըԸնդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղումՎահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգըՄայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքումՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարԱհա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ ՊողոսյանՆորվեգիան Ռուսաստանի սահմանին նոր հրետանային ստորաբաժանում է տեղակայելԱտամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ ԻրավունքՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ բարեփոխումների օրակարգին․ դեսպանը հանդիպել է Հայկ ԿոնջորյանինԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ«Չորս ամսում երեք թունավորման դեպք․ ձեր կառավարման դեմքը հենց սա է»․ Ռուբեն ՄխիթարյանԵղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ըՍեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օրCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է ԼեհաստանըՊատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվինԵրևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իՓոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղելՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարՌուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինWSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումըՀովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներին
Ամենադիտված