Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում 44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-ի Իրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվել Բագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար Հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկը Պուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել է 

Ավարտվել են ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը

Հասարակություն

Ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, որոնց ծրագրում ընդգրկված էին 11 մարզաձևի 14 առաջնություն, ինչպես նաև ֆուտզալի մրցումներ՝ լիգայի և գավաթի ձևաչափերով:

Աշնանային փուլում կայացել են «Ֆուտզալի համալսարանական գավաթ» մրցաշարը, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնությունները, վոլեյբոլի, բասկետբոլի և բադմինթոնի մրցումները:

«Ֆուտզալի համալսարանական գավաթ» մրցաշարը, որին 8 համալսարանի ներկայացուցիչներ են մասնակցել, անցկացվել է ԵՊՀ մարզադահլիճում: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Շիրակի պետական համալսարանի թիմը, որը եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որն այս գարնանը կայացած Ֆուտզալի համալսարանական լիգայի հաղթողն էր: Գավաթի ռմբարկու է դարձել Շիրակի պետական համալսարանի ուսանող Յուրա Խաչատրյանը, իսկ լավագույն դարպասապահի մրցանակին արժանացել է Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Սերովը:

Պարգևատրման արարողությունն իրականացրել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը:

ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ մարզահամալիրում կայացել են նաև սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնությունները: Պարանի ձգման առաջնությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի Եվրոպական համալսարանը: Սպորտային ժայռամագլցման տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Եվրասիական համալսարանի ուսանող Զավեն Պետրոսյանը, իսկ աղջիկների պայքարում՝ ԵՊՀ ուսանող Մարիա Սահակյանը:

ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում անցկացված վոլեյբոլի տղաների և աղջիկների առաջնություններին, որոնք կայացել են ՀՊՏՀ-ի մարզադահլիճում, մասնակցել է համալսարանական 14 թիմի շուրջ 200 ուսանող: Աղջիկների և տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են ՀՖԿՍՊԻ թիմը:

Պարգևատրումն իրականացրել են ՀՈՒՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Բասկետբոլի տղաների և աղջիկների առաջնությունները կայացել են ԵՊՀ-ի մարզադահլիճում. մասնակցել է 12 համալսարանական թիմի շուրջ 200 ուսանող: Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ, իսկ տղաների պայքարում՝ ՀՖԿՍՊԻ թիմը: Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի ղեկավար, առաջնության գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանը:

Ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցում էլ անցկացվել են բադմինթոնի տղաների և աղջիկների առաջնությունները, որոնց 10 համալսարանի շուրջ 35 ուսանող է մասնակցել՝ այդ թվում Հնդկաստանի և ԻԻՀ քաղաքացիներ: Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ԵՊՀ ուսանող Էլեն Տիրատուրյանը, իսկ տղաների պայքարում՝ Էրիկ Կրբաշյանը (ԵՊԲՀ): Խառը զուգախաղում առաջին տեղը զբաղեցրել են Մխիթար Գոշ համալսարանի ուսանողներ Իդրիսն ու Ջայան: Պարգևատրումն իրականացրել են ՀՈՒՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մրցաշարի գլխավոր մրցավար Հրաչյա Պողոսյանը:

Խաղերն անցկացվել են գարնանային՝ մարտ - մայիս և աշնանային՝ հոկտեմբեր - նոյեմբեր փուլերով: Մրցումներին ավելի քան 20 պետական և մասնավոր բուհերի հազարից ավելի ուսանողներ են մասնակցել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվել
Ամենադիտված