Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Օտարերկրյա հայագիտական կենտրոնները հայ մշակույթի և պատմության տարածողներն են. Արթուր Մարտիրոսյան

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում մեկնարկել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Պոզնանի համալսարանի պրոռեկտոր Պշեմիսուավ Վոյտաշեկը, Մխիթար Գոշի անվան հայագիտական ​​կենտրոնի տնօրեն Ադամ Պոմեճինսկին և այլք:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով համաժողովի մեկնարկի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ գիտությունը, մշակույթը և կրթությունը եղել և մնում են այն հիմնասյունները, որոնց վրա կառուցվում է հայ ժողովրդի ապագան: Այս առումով, ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ, առաջնային նշանակություն են ստանում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնները, որոնց գլխավոր առաքելությունն է՝ ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և մարտահրավերների հետ:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ գնահատելով հայագիտության զարգացման կարևորությունը՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: Նա տեղեկացրել է՝ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է 13 երկրում գործող 15 համալսարանների և գիտական կազմակերպությունների հետ, և այդ թիվը շարունակաբար աճում է. «Օտարերկրյա պետություններում հայկական մշակութային և գրական հարուստ ժառանգության առկայությունը նշանակալի աղբյուր է հայագիտական հետազոտություններ իրականացնելու գործում և հիմք է հայագիտական կենտրոնների ստեղծման ու զարգացման համար՝ հետազոտությունների շրջանակն ընդլայնելու տեսանկյունից»:

Ըստ նրա՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի, իրականացնել տարեկան 12 հետազոտական աշխատանք, ինչպես նաև 8 հայագիտական միջազգային գիտաժողով և կրթամշակութային տարբեր միջոցառումներ։

«Այս խորհրդաժողովը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ հայագիտական կենտրոնները կարող են ներկայացնել իրենց ձեռքբերումները և փորձը, բարձրաձայնել հայագիտության զարգացման և տարածման գործում առկա մարտահրավերները, քննարկել դրանց լուծման ուղիները, ինչպես նաև ձևավորել համագործակցության նոր ծրագրեր և գաղափարներ: Հայագիտության զարգացման այս բացառիկ իրադարձության շրջանակում ամփոփում ենք մեր անցած ուղին՝ նախանշելով ապագայի նոր տեսլականները։ Այս տեսանկյունից հատկանշական է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց հզորացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է՝ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների մասնակցությամբ համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ մշակվել է առաջիկա հինգ տարիներին գիտության զարգացման ռազմավարությունը, որտեղ առանձնահատուկ շեշտադրված է նաև հայագիտության զարգացումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ցանցային հայագիտական համալսարանի հիմնական ուղղություններն են՝ ուսանողների և դասավանդողների ակադեմիական շարժունության զարգացման մեխանիզմների ստեղծումը, նորարարական կրթական տեխնոլոգիաների ներդրումը, hայագիտության բնագավառում ընդհանուր կրթական տարածքի ձևավորումը՝ կրթագիտական համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: Առաջնային նպատակ են նաև Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող կրթագիտական կառույցների միջև երկխոսության և համագործակցության նոր հնարավորությունների և ձևաչափերի ստեղծումը, հայագիտության ոլորտում կրթագիտական կառույցների ներուժի միավորումը:

«Հայագիտությունը՝ որպես գիտության և մշակույթի կայուն միասնություն, հիմնված է հայ ազգային ինքնության պահպանման, զարգացման և հանրահռչակման վրա։ Այս առումով օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների դերը դժվար է գերագնահատել. դրանք ոչ միայն տարբեր երկրներում հայ մշակույթի և պատմության տարածողներն են, այլև հանդես են գալիս որպես միջմշակութային երկխոսության կամուրջներ: Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք պահպանել հայագիտության ավանդույթները, ինչպես նաև կնպաստենք դրանց նոր շունչ հաղորդելուն՝ գիտական նորարարությունների, թվային տեխնոլոգիաների և համաշխարհային գիտական զարգացումների համատեքստում»,- ասել է նախարարի տեղակալը։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ խորհրդաժողովը բացառիկ հնարավորություն է՝ համախմբելու աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներին, ուսումնասիրելու և արժևորելու նրանց փորձառությունը, ինչպես նաև քննարկելու ոլորտի զարգացման նոր ուղղությունները։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Նա կարևորել է նախորդ ամիս բացված Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի կարևոր կենտրոններից մեկը և կհանդիսանա Հայաստանի ու Լեհաստանի միջև կրթագիտական ու մշակութային համագործակցության առանցքային օղակ։

Համաժողովի շրջանակում նախատեսված են պանելային քննարկումներ և ելույթներ, այդ թվում՝ հայագիտության զարգացման ռազմավարական ուղղությունների, հայագիտության ոլորտում գործընկերությունների և ակադեմիական ցանցի ձևավորման և այլ թեմաների վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված