Պապիկյանը խոսել է զինծառայողի մահվան դեպքի մասին
Հասարակություն
Զինվորի մահվան դեպքը Քննչական կոմիտեի տիրույթում է, իրավիճակը սահմանին շատ հանգիստ է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասա Սուրեն Պապիկյան։
«Այն, ինչ հայտարարվել է, ավելին ասել չեմ կարող, որովհետև հիմա հարցը Քննչական կոմիտեի տիրույթում է, նոր բան, նախաքննության շահերից ելնելով, ասել չեմ կարող», - ասաց Պապիկյանը:
«Ազատության» հարցին՝ կա՞ն մեղադրյալներ, պաշտպանության նախարարը պատասխանեց՝ «Ես չեմ կարող դրա մասին խոսել, կարծում եմ, դա այն հարցն է, որ անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»:
Նա հավելեց, որ զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ