Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել
Հասարակություն
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել։ Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տեղեկություններով. - «Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում»։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է «Վերին Լարս» անցակետով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ