Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հասարակություն
Երեկ կեսգիշերին Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան՝ օդանավում ուղևորներից մեկի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Euromedia24-ին հայտնել է, որ ուղևորը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում և անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի ու ուղևորների նկատմամբ։
«Անձը գտնվելով ոչ ադեկվատ վիճակում անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ՝ խախտելով հասարակական կարգը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: Վերջինս ձերբակալվել է»,– հայտնել են ՀՀ ՔԿ—ից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ